Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում Ալցհեյմերի հիվանդությանը (ԱՀ)։ 2001 թ.-ին ԱՀ-ով և դեմենցիայի այլ ձևերով հիվանդների թիվն աշխարհում հասել է 24, իսկ 2008-ին` 30 մլն-ի։

 

Մարդկանց կյանքի երկարելու ու բնակչության համընդհանուր ծերացման հետ կապված` սպասվում է այդ թվի աճ. 2030 թ.` մինչև 59 մլն, 2050թ.` 100 մլն-ից ավելի։ Վիճակագրական վերլուծաբանները գտնում են, որ աշխարհում 7 վայրկյանը մեկ դեմենցիայի նոր դեպք է ախտորոշվում։ Հնդկաստանում, Չինաստանում և հարավ-արևելյան Ասիայում հիվանդների թիվը 2040 թ.-ին կաճի երեք անգամ։ Այսպիսով, կարելի է ասել, որ այս հիվանդությունը համաճարակի բնույթ է կրում։


Ընդհանուր մահացության պատճառների ցանկում դեմենցիան սիրտանոթային, ուռուցքային հիվանդություններից ու վնասվածքներից հետո գրավում է չորրորդ տեղը։ Դեմենցիայի պատճառով տառապող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան հիվանդներինը. հաշվարկվել է, որ դեմենցիայով մեկ հիվանդին ընկնում է նրա հետ առնչվող 10 մարդուց ավելի` ընտանիքի անդամներ, խնամողներ, բժիշկներ, բուժքույրեր և այլոք։


Ներկայումս աշխարհի գիտնականները դեմենցիայի առաջացման պատճառները բացահայտելուն ուղղված լայնածավալ հետազոտություններ են կատարում։ ԱՀ-ն դեռևս չի բուժվում, սակայն հայտնի են մի քանի դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են հիվանդության առաջընթացը, հատկապես հիվանդության սկզբնական շրջանում։ Ավելի ուշ շրջաններում սահմանափակվում ենք միայն հիվանդի խնամքի վերաբերյալ գիտելիքների ուսուցմամբ։


Տեղեկացվածության պակասը և դեմենցիայի մասին թևածող իբր «ստորացուցիչ» կեղծ պիտակը խանգարում է մարդկանց հանձն առնել իրենց այդ հիվանդության կրող լինելը։


Քսան տարի առաջ Լոնդոնում ստեղծված Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի (ADI) հիմնական խնդիրն այս արգելքը վերացնելն է ու դրա վերաբերյալ բնակչության շրջանում լայն տեղեկացվածության ապահովումը` շեշտը դնելով այն փաստի վրա, որ դեմենցիան հիվանդություն է, այլ ոչ թե ծերությանը բնորոշ նորմալ դրսևորում։ Եթե բացահայտորեն խոսենք դեմենցիայի մասին, կկարողանանք սովորեցնել մարդկանց գիտակցելով հաղթահարել հոգեբանական անջրպետը, իսկ դա թույլ կտա կյանքի ավելի լավ որակ ապահովել։


ADI-ն սերտորեն համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, սակայն դեմենցիայի հիմնախնդիրը երբևէ օրակարգի հարց չի դարձել։ Ներկայումս դեմենցիայի խնդիրը «Մարդու հոգեկան առողջության պահպանման միջոցառումների համընդհանուր պլանի» գերակա ուղղություններից մեկն է, որը ԱՀԿ-ի կողմից ընդունվել է 2008 թ. և իրականացվելու է 2010-ից սկսած։ ADI-ն պլանավորում է 2009 թ. սեպտեմբերին աշխարհի խոշոր պետությունների ուշադրությանը ներկայացնել զեկույց այս խնդրի վերաբերյալ։ Խթան է դարձել այն փաստը, որ Ավստրալիան դեմենցիայի խնդիրը դարձրել է առողջապահության գերակա ուղղություններից մեկը։ Նման նախաձեռնություններ առաջ են քաշվել նաև մի շարք եվրոպական պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կողմից։ Այժմ շատ երկրներում նույնպես դեմենցիայի դեմ պայքարի միջոցառումների պետական պլաններ են մշակվում։


Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիա (ԱՀՀԱ), որի նպատակը դեմենցիայի տարբեր ձևերով հիվանդների բացահայտումն է, նրանց բուժումն ու խնամքի վերաբերյալ հիմնական միջոցների ուսուցումը, որոնք կօգնեն թեթևացնել նրանց ու շրջապատող անձանց կյանքը։ Մեծ աշխատանքներ են տարվում դեմենցիայով հիվանդների ազգային ռեգիստրի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի խնդիրը քննարկել պետական մակարդակով։ Ներկայումս դեմենցիայի վերաբերյալ կա տարբեր լեզուներով տպագրված գրականություն, այն թարգմանվում է հայերեն` մեր պայմաններին հարմարեցված տարբերակներով։ Բացի այդ, ԱՀՀԱ-ի անդամները զանգվածային լրատվամիջոցներում հանդես են գալիս դասախոսություններով, հոդվածներ տպագրում ինչպես բժիշկների, այնպես էլ հանրության համար։


Վերլուծելով ԱՀ-ի հիմնական ախտանիշները, կարելի է նշել, որ վաղ հայտնաբերվող ախտանիշներից կարևորը հիշողության կորուստն է. հիվանդը մոռանում է առարկաների անվանումներն ու դրանց դերը, հաճախ մոռանում է, թե ինչու է մտել սենյակ և ինչ էր պատրաստվում ասել, խոսելիս անհրաժեշտ բառերը չի գտնում, մոռանում է շաբաթվա օրը կամ ուր է գնում, անպատեհ որոշումներ է ընդունում, կարող է եղանակին համապատասխան չհագնվել, գնումներ կատարելու համար գումարը սխալ է բաշխում, դժվարանում է թվերով ինչ-որ բան հաշվել, կորցնում է իրերը, չի հիշում, թե որտեղ է դրել բանալին, դրամապանակը։


Նկատվում է հիվանդի տրամադրության անկայունություն, անձի փոփոխություններ` նա շուտ շփոթվում է, դառնում կասկածամիտ, վախկոտ, պասիվ, ժամերով նստում է հեռուստացույցի առջև, սովորականից ավելի շատ է քնում, ոչինչ չի ցանկանում անել։
Նշենք, որ ԱՀ-ի և հիշողության տարիքային նորմալ փոփոխությունների հետ կապված ախտանիշների միջև հստակ տարբերություններ կան (տե՛ս աղյուսակը)։

 

 

ԱՀ-ի ռիսկի գործոններն են`

 

  • տարիքը։ Սովորաբար հիվանդանում են 65 տարեկանից հետո` յուրաքանչյուր 5-7-ը, 85-ից բարձր տարիքի մարդկանցից` յուրաքանչյուր երկրորդը։

  • ընտանեկան նախատրամադրվածությունը։ Եթե հիվանդ է տան անդամներից որևէ մեկը, հատկապես եթե հիվանդների թիվը մեկից ավելի է։

  • ժառանգականությունը։ Հայտնաբերված են ԱՀ-ի համար պատասխանատու գեներ։

  • Վերը նշված ռիսկի բոլոր գործոնները որևէ արտաքին ազդեցության չեն ենթարկվում, սակայն կան մի շարք գործոններ, որոնց վրա կարելի է ազդել ու կանխել դրանց ազդեցությունը.

  • գլխի վնասվածքները, որոնց հետևանքով եղել է գիտակցության կորուստ, հատկապես մանուկ հասակում,

  • սիրտանոթային անբավարարությունը և զարկերակային հիպերտոնիան, որոնք հանգեցնում են անոթային դեմենցիայի։

 

Վերջինիս նպաստում են նաև այլ գործոններ, որոնց ազդեցությամբ ախտահարվում են սիրտն ու անոթները։ Բացի զարկերակային բարձր ճնշումից, դրանց թվին կարելի է դասել սրտի տարբեր հիվանդություններ, ուղեղի կաթվածը, դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ կամ նման վիճակների տարբեր համակցությունները։


Անհրաժեշտ է ձգտել ապահովել առողջ ծերացման ընթացքը, քաշը պահպանել անհրաժեշտ մակարդակի վրա, չծխել և չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, սոցիալապես լինել ակտիվ, մարզել մարմինն ու ուղեղը։ Շոտլանդիայի ԱՀ-ի ասոցիացիայի տվյալների համաձայն, ֆիզիկական վարժություններ պարբերաբար կատարելը, այդ թվում` քայլքը, լողը, հեծանվավազքը, կարող են նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը 40%-ով, մտավոր վարժությունները, այդ թվում` խաչբառերի լուծումը, լոտո խաղալը, գնումներ կատարելը` մինչև 47%, շաբաթը մեկ անգամ ճարպոտ ձուկ, այդ թվում սաղմոնազգի` սկումբրիա, լոսոս կամ սյոմգա ուտելը` մինչև 60%։ Խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր և հացահատիկային կուլտուրաներ` հաց, մակարոնեղեն, բրինձ, կարտոֆիլ, շատ խմել բանջարեղեններից և մրգերից պատրաստված հյութեր։


Ներկայումս ԱՀՀԱ և Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի ջանքերով «Մուրացան» համալսարանական կլինիկայի բազայի վրա ստեղծվել է «Հիշողության խանգարումների բուժման կաբինետ»։ Որակյալ մասնագետները կպարզեն ցանկացած տարիքի մարդու հիշողության վատացման պատճառը, անհրաժեշտության դեպքում կնշանակեն համապատասխան բուժում։


Հիվանդների, ինչպես նաև նրանց հարազատների համար կկազմակերպվեն խորհրդատվության հատուկ ձևեր, որոնք կօգնեն կյանքը դարձնել ավելի լիարժեք։ Այս հարցի շուրջ միջազգային փորձի մեծ պաշարներ են կուտակվել, որն անհրաժեշտ է հասցնել շահագրգիռ անձանց։

Հեղինակ. Միխաիլ Աղաջանով, Հասմիկ Վահրադյան, Հովհաննես Մանվելյան, Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ից և ՀՀ ԲԳԱ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lecheniedepressii.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Ամուսնական առաջին գիշերը
Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ